Երեկ երբ ինձ ուղարկեցին կադրեր, թե ոնց եմ շփվել վարակված մարդու հետ, ես ջերմություն ունեցա․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը քննարկելու ժամանակ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ մարզերում կորոնավիրուսի ախտորոշման թեստեր չլինելու վերաբերյալ հարցին։

«Այստեղ կարևոր է ոչ թե թեստը ֆիզիկապես ունենալը, այլև թեստի՝ պրոֆեսիոնալ ձևով հերմետիկությունը ապահովելը, տեղափոխելը։ Թեստն առանց լաբորատորիայի, որը կարող է պրոֆեսիոնալ դա ախտորոշել, ոչ մի բան է։ Այո՛, կարող ենք տանել, գյուղերում բաժանել, բայց հետո դա որտե՞ղ է ախտորոշվելու։ ՀՀ-ում 3 լաբորատորիա ունենք, որտեղ կարող ենք վստահ ասել, որ այդտեղ կախտորոշվի»,- ասաց նա։

Վարչապետը հավելեց, որ բոլորը չեն, որ պետք է անցնեն այդ թեստը։

«Ես կարող եմ իմ օրինակը բերել։ Երեկ, երբ ինձ ուղարկեցին կադրեր, թե ես ոնց եմ շփվել մարդու հետ, ում մոտ հետագայում հայտնաբերվել է կորոնավիրուս, ես ջերմությունս չափեցի և տեսա, որ ջերմություն ունեմ, բայց թեստով եղավ բացասական»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։