Եթե այլ երկրի քաղաքացին ուզում է գալ ՀՀ, թող 14 օրվա մեկուսացումը ֆինանսավորի. Էրիկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Արդյո՞ք արտակարգ դրության ժամանակ պետք է սահմանափակվի օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան և, սահմանափակվելու դեպքում, պե՞տք է լինի մեկուսացման պայման բոլորի համար։ Այս հարցն այսօր քննարկվեց Կառավարության արտահերթ նիստում, որը հրավիրվել է Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը քննարկելու համար։

«Ինչո՞ւ եկող քաղաքացիների համար մեկուսացման կարգավորում չենք տալիս 14 օրով, թեստն էլ անի, եթե վիրուսակիր չի, մենք խնդիր չունենք»,- վարչապետին դիմեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Վարչապետն արձագանքեց. «Շատ լավ եք ասում: Հիմա, ասենք, գալիս է 10 հազար մարդ, ասում է՝ մեկուսացրեք, որտե՞ղ պետք է մեկուսացվի»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փետրվարի 20-ից մինչ այժմ Իրանից 2092 ՀՀ քաղաքացի է ժամանել, 761-ը՝ Իտալիայից և 553 քաղաքացի՝ Ավստրիայից։

«Եթե Ձեր ասած կանոնով գնայինք, մենք այս պահի դրությամբ առնվազն 3.500 քաղաքացի պետք է ունենայինք մեկուսացված, ընդ որում՝ գործնականում իրականության մեջ հիվանդ են եղել 5-6 հոգին։ Այսինքն, մենք այս 5-6 հոգուն բացահայտելու համար 3.500 հոգու մեկուսացնում ենք։ Հասկանում ե՞ք՝ սա ինչ լուրջ խնդիր է։ Կգան, կասեն՝ մեկուսացրեք, կարող է մի հատ էլ տեսնեն՝ Հայաստանում 5 աստղանի հյուրանոցում են մեկուսացնում, տասնյակ հազարներով ասեն՝ կգանք»,- նշեց վարչապետը։

Նախարարն արձագանքեց. «Պարտադիր չի պետությունը ֆինանսավորի, այդ այլ երկրի քաղաքացին, եթե ուզում է գալ Հայաստան, այդ 14 օրվա մեկուսացումը ինքն իր համար թող ֆինանսավորի»։

Մանրամասները՝ տեսանյութում: