Գերմանիան մասամբ փակեց սահմանները հինգ հարևան երկրների հետ

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը
Իբրև կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոց, Գերմանիան մասամբ փակեց սահմանները հինգ հարևան պետությունների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրքի ու Դանիայի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը։ Սահմանի հատումը թույլատրվելու է միայն հատուկ դեպքերում։ Այս սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների ու Գերմանիայի սահմանային գոտիներում ապրող այն քաղաքացիների վրա, որոնք աշխատում են հարևան երկրներում։

DW-ն հայտնում է, որ ներքին գործերի նախարարը չի պարզաբանել՝ սահմանի փակումը հարևանների հետ ինչքան ժամանակ կարող է տևել․ «Դա կախված է հետագա զարգացումներից»։

Դանիան Գերմանիայի հետ սահմանը փակել էր դեռ մարտի 14-ին։ Սահմանային հսկողություն Ավստրիայի ու Գերմանիայի միջև գործում է դեռ 2015 թվականից, երբ սկսվեց միգրացիոն ճգնաժամը։ Reuters-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները պարզաբանել են, որ խոսքը գնում է Գերմանիայի հետ սահմանի ոչ թե ամբողջական փակման, այլ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով պայմանավորված հսկողության մեծացման մասին։

Վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերը Գերմանիայում ավելացել են 1196-ով։ Մարտի 15-ից սկսած այդ երկրում գրանցվել է 5795 վարակման դեպք, մահացել է 11 քաղաքացի։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել փակել սահմանը Բելառուսի հետ՝ թույլատրելով միայն բեռնափոխադրումները։ 14 սահմանակից պետություններից Ռուսաստանը չի փակել միայն Ադրբեջանի ու Ֆինլանդիայի հետ սահմանները։