Արտահանողներին տեղեկացնում ենք, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են մեքենաների կուտակումներ. Էկոնմիկայի նախարարություն
Տնտեսություն
15.03.2020 | 15:39ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Արտահանողներին տեղեկացնում ենք, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են մեքենաների կուտակումներ: Այս խնդրով պայմանավորված՝ կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում:
Այդ կապակցությամբ դիմում ենք տնտեսվարողներին հնարավոր դեպքերում որոշ ժամանակով նվազեցնելու բեռնափոխադրումները նշված ուղղությամբ: Մշտական օպերատիվ կապի մեջ լինելով մեր գործընկերների հետ՝ անմիջապես հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ, երբ եղանակային պայմանները թույլ տան վերադառնալ բնականոն բեռնափոխադրումներին»: