Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 230 անգամ. Արցախի ՊՆ-ի շաբաթական ամփոփումը
Քաղաքականություն
14.03.2020 | 15:07ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 230 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: