Շիրակի մարզում վիճակը կայուն է, մտահոգության լուրջ օջախներ չկան. Տիգրան Պետրոսյանը՝ կորոնավիրուսի մասին

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանի մի շարք պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու քայլերը: Այս մասին հաղորդում են Շիրակի մարզպետարանից։

«Մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ անել՝ կանխարգելիչ աշխատանքներում բացթողումներ չունենալու համար, պետք է համագործակցեն բոլոր պատասխանատու կազմակերպությունները: Կարևոր է հստակեցնել անհրաժեշտ տեղեկատվությունը, լինել պատրաստ, աշխատանքներում՝ օպերատիվ»,- ասել է Տիգրան Պետրոսյանը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել առողջության առաջնային օղակի գործունեությանը, առողջապահական հաստատություններում անհրաժեշտ ախտահանիչ նյութերի առկայությանը, մեկուսարանների պատրաստվածությանը։ Շիրակի մարզպետին զեկուցվել է, որ բոլոր կառույցներում ամեն ինչ արվում է վիրուսի կանխարգելման համար նախանշված միջոցառումներն անթերի իրականացնելու ուղղությամբ։

Տիգրան Պետրոսյանը նաև նշել է, որ այս պահի դրությամբ մարզում որևէ մտահոգիչ դեպք չի գրանցվել և ընդգծել է, որ ամեն ինչ արվում է՝ հնարավոր ռիսկերից խուսափելու համար:

«Շիրակի մարզում վիճակը կայուն է, մտահոգության լուրջ օջախներ մեզ մոտ չկան։ Ռիսկային գոտուց վերադարձած մարդիկ գտնվել են մասնագետների ուշադրության կենտրոնում, նրանց թիվն առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտրուկ կնվազի, քանի որ լրանում է հսկողության տակ գտնվելու ժամկետը։ Ռիսկեր, իհարկե, կան, հենց դրանք հաշվի առնելով ենք հանդիպում բոլոր պատասխանատու կառույցների հետ»,- ասել է մարզպետը։

Ըստ Պետրոսյանի՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր քաղաքացի ցուցաբերի քաղաքացիական պատասխանատվություն, պահպանի հիգիենայի կանոնները, ինչը մի քանի անգամ կնվազեցնի վիրուսի տարածման ռիսկը: