ՀՀ նախագահի հրամանագրով Բրազիլիայում ՀՀ դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը
Քաղաքականություն
13.03.2020 | 17:14ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանը հետ է կանչվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում և Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):