Փայլանը հարցում է արել Թուրքիայի մշակույթի նախարարին վնասված հայկական եկեղեցու վերաբերյալ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Փետրվարի 24-ին Թուրքիայի սահմանին մոտ գտնվող իրանական Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Վանի Բաշքալե շրջանի հայկական Ձորադիրի Ս. Էջմիածին կիսավեր եկեղեցին: Երկրաշարժի հետևանքով փլվել է եկեղեցու աջակողմյան որմնախորշը. գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանը եկեղեցու հետագա ճակատագրի, մասնավորապես հնարավոր վերականգնման մասին հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Թուրքիայի մշակույթի նախարարին.

1. Արդյո՞ք ճշտվել է այն վնասը, որը կրել է Վանի Բաշքալե շրջանի հայկական Ձորադիրի Ս. Էջմիածին եկեղեցին:

2. Պատմական ու ճարտարապետական առումով եզակի համարվող եկեղեցու վնասները վերականգնելու համար գումար հատկացվելու՞ է: Հնարավորինս շուտ սկսվելու՞ են վերակառուցման աշխատանքները:

3. Վանում գտնվող և երկրաշարժից վնասված մյուս մշակութային ժառանգությունների համար վնասների ճշտման համապարփակ աշխատանք արվե՞լ է:

4. Վանի մշակութային հուշարձանները գույքագրվա՞ծ են:  

5. Ո՞րն է Ձեր նախարարության գործողությունների ծրագիրը Վանի մշակութային հուշարձանների պահպանման, նորոգման ու որպես մշակութային հուշարձան հաջորդ սերունդներին փոխանցելու ուղղությամբ: