ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և զինված ուժերում մահվան դեպքերի խորքային պատճառները կքննարկվեն առաջիկայում

Լուրեր

22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի՝ ավելի քան 3 ժամ տևած այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձ  է եղել Հայաստանի հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու դրա դեմ պայքարի ուղղությամբ առկա համակարգային խնդիրներին, ինչպես նաև ՀՀ ու Արցախի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահերի պատճառներին և դրանք կանխելու համար առկա մեխանիզմների արդյունավետությանը:

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին իրավիճակի վերաբերյալ «Միասին կարող ենք» ՀԿ ղեկավար Ռուզաննա Երեմյանի ներկայացրած տվյալներն ու հետազոտությունների արդյունքները, հանձնաժողովի մի շարք անդամների գտահատականով, խիստ մտահոգիչ էին: Պայքարի մեթոդներն ու գործիքակազմերը պետական կառույցներում մասամբ հնացած են, չունենք համապատասխան տեխնիկական գիտելիքներ ունեցող մասնագետներ, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում չկան տեղեկատվական անվտանգության մասնագետներ, մինչդեռ այսօր արդեն սոցիալական ցանցերի, առցանց դրամական փոխանցումների և կրիպտոարժույթների առկայության պարագայում, առցանց տիրույթում անհրաժեշտ գործիքակազմերի կիրառության բացակայության պայմաններում արդյունավետ պայքարի մասին խոսելը տեղին չէ: Հանձնաժողովին փաստական հիմքով ներկայացվեցին տեղեկատվական այն հարթակները (մասնավորապես՝ տարբեր սոցիալական ցանցերում), որոնցով իրականացվում է թմրամիջոցների առցանց ապօրինի վաճառքներ: Հատկապես դեռահաս օգտատերերի համար տեղեկատվության անվտանգության երաշխիքներն այս առումով գրեթե բացակայում են, իսկ ոլորտի մասնագետները վերապատրաստված չեն:

Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահերի պատճառների և դրանք կանխելու համար առկա մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ քննարկման ընթացքում ևս բացահայտվեցին խնդրի տարբեր տեսանկյուններ, որոնց շուրջ կարծիքներ հայտնեցին ռազմական գործի ու անվտանգության գծով ամենափորձառու մասնագետները: Հանձնաժողովի անդամները համակարծիք էին 2 կարևորագույն հարցերի շուրջ. մահացության դեպքերը զորամասերում խիստ վերահսկողության և ծառայողական կարգացուցակին ու կանոնակարգերին չհետևելու արդյունք են: Առաջին դեպքում խնդիրը դիտարկվեց սպաների թերացման համատեքստում, երբ նրանք չունեն անհրաժեշտ հմտություն կամ թերի է սպայական կրթության համակարգը (հաճախ բացակայում է կարգապահությունն ու զգոնությունը ուսուցանողների և սովորողների շրջանում): «Հանուն հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանի խոսքով՝ խիստ վերահսկողության բացակայության պայմաններում՝ խնդիրները խորանում են:

Մյուս դեպքում՝ հիմնական խնդիրը զինվորների զբաղվածությունն է. եթե նրանք իրենց կարգացուցակով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացնեն, ազատ ժամանակ չեն ունենա ավելորդ զրույցների և խնդիրներ հրահրելու համար: ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Իվան Պողոսյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև արժեհամակարգային ենթամշակույթը, որի կրողներն են զորակոչիկները. քրեական ենթամշակույթի տարրերը, որ ի ցույց են դրվում հեռուստատեսությամբ և օրինակ են դառնում առօրյա կյանքում, անարդարությունը, որ կարող է դրսևորվել գործունեության տարբեր ոլորտներում, նպաստող հանգամանքներ են, որ հիմք են դառնում ավելի լուրջ խնդիրների առաջացման համար, ընդհուպ՝ մահեր ոչ մարտական պայմաններում:

ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը կարևորեց շեշտել նաև անվստահության մթնոլորտը, որ առկա է նախաքննական մարմինների նկատմամբ: Նա համոզմունք հայտնեց, որ մահացած զինծառայողների հարազատներն օբյեկտիվ հիմքեր ունեն՝ կասկածելու անաչառ նախաքննությանը, քանի որ այս դաշտում էլ առկա են բազմաթիվ բացեր, որոնք խոչընդոտ են հանդիսանում նախաքննական գործընթացի համար՝ հետագայում նաև նպաստավոր պայմաններ ստեղծելով դեպքերի կրկնության համար: Քննարկման ավարտին որոշում կայացվեց այս հարցով ևս իրականացնել լրացուցիչ հետազոտություններ և հնարավոր առաջարկները քննարկել պետական տարբեր մարմինների ներկայացուցիչների հետ:

Հանձնաժողովի այսօրվա նիստին ներկա էին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, խորհրդի անդամներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Կառլոս Ղազարյանը,  պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Գեղամ Օհանյանը, ենթահանձնաժողովների նախագահներ, անդամներ և ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից»,- ասված է հաղորդագրությունում: