Կորոնավիրուսի պատճառով Թումո կենտրոնները Հայաստանում և Արցախում մինչև ապրիլի 12-ը ներառյալ չեն գործի
«Թումոցինե՛ր և ծնողնե՛ր, Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են: Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան: Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»,- տեղեկանում ենք Թումոյի ֆեյսբուքյան էջից: