Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր թղթադրամներով
Տնտեսություն
12.03.2020 | 16:53ՀՀկենտրոնական բանկից տեղեկացնում են, որ շրջանառության մեջ գտնվող հին՝ օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նոր՝ չօգտագործված թղթադրամներով:
«Հարգելի քաղաքացիներ
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։
Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»,- ասված է հաղորդագրությունում: