Սադախլոյի մաքսակետը վերամշակվել է հատուկ հեղուկով
Քաղաքականություն
12.03.2020 | 16:25Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգման խորհրդի որոշմամբ, կորոնավիրուսը կանխելու նպատակով Եկամուտների ծառայության տարբեր օբյեկտների վերամշակումը հատուկ հելուկներով շարունակվում է. գրում է aliq.ge-ն:
Այս անգամ ախտահանման-կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել Սադախլոյի մաքսակետում:
«Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտը և Պարենի ազգային գործակալությունը ախտահանման աշխատանքներ են իրականացնում: Տրանսպորտային միջոցները, քաղաքացիներին ծառայություն տրամադրող տարածքներն ու տարբեր սարքավորումներ վերամշակվել են հատուկ հեղուկով»,- ասվում է հաղորդագրության մեջ: