«Սերգեյ Սմբատյանի յուրօրինակ ձեռագրի շնորհիվ նրա ղեկավարած նվագախումբն ունի այդքան լավ հնչողություն». Մաքսիմ Վենգերով

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ մարտի սկզբին նվագախումբը ելույթներ է ունեցել Իսրայելում։ Համերգները կայացել են լեփ-լեցուն դահլիճներում՝ ջերմ մթնոլորտում և բուռն ծափերի ուղեկցությամբ։ Համերգներից մեկում նվագախմբի հետ ելույթ է ունեցել «Գրեմմի» մրցանակակիր‚ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը‚ որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի ռեզիդենտ մենակատարն է։ Իսրայելյան ելույթը Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 10-րդ համատեղ համերգն էր վերջին 4 ամիսների ընթացքում։

Հայ երաժիշտների և վիրտուոզ ջութակահարի կատարողական ներդաշնակությունն ու բարձր վարպետությունը տպավորեցին ունկնդրին՝ արժանանալով հիացական արձագանքների: Համերգին‚ որի ընթացքում հնչեցին Բախի‚ Բրուխի, Չայկովսկու, Շորի և Խաչատրյանի ստեղծագործություններից‚ ներկա էին նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության վարժարանի սաները։

Մաքսիմ Վենգերովը նշեց‚ որ իր համար հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ «Ցանկանում եմ նախևառաջ ասել, որ Սերգեյ Սմբատյանն ու իր նվագախումբը հիանալի միություն են: Մեր օրերում, թերևս, հազվադեպ է պատահում, որ սքանչելի նվագախմբի դիրիժորը նաև լինի թիմի լավ առաջնորդ: Մաեստրո Սմբատյանն ապացուցում է տարիների աշխատանքով‚ որ ինքը հիանալի դիրիժոր է։ Բացի ջերմ ընկերությունից‚ բարձր մակարդակի վրա են նաև մեր մասնագիտական կապերը։ Սերգեյ Սմբատյանի յուրօրինակ ձեռագրի շնորհիվ նրա ղեկավարած նվագախումբն ունի այդքան լավ հնչողություն։ Դիրիժորն անհրաժեշտ է  ոչ միայն երաժիշտների կատարումները մեկտեղելու համար‚ այլև երևան բերելու սեփական գեղարվեստական ընկալումները և ամենակարևորը՝ երաժշտական հնչողության իր պատկերացումները։ Ես հաճույքով եմ հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ‚ մենք շատ սերտորեն ենք կապված միմյանց հետ: Ամեն համատեղ համերգով մեր կապն ավելի է ամրապնդվում։ Վերջերս մենք ունեցանք 8-9 ելույթ Հայաստանում, Եվրոպայում և այժմ՝ Իսրայելում։ Ուրախ եմ այս ստեղծարար գործընկերության և նվագախմբի ռեզիդենտ մենակատարը լինելու համար»‚- ասաց Մաքսիմ Վենգերովը։