Վրաստանի կառավարությունն անցնում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի
Քաղաքականություն
12.03.2020 | 12:47Վրաստանի Կառավարությունն անցնում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի: Այս մասին տեղեկացրել է այդ երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է aliq.ge-ն:
Նրա խոսքով՝ դա հատկապես վերաբերում է առողջապահության, ներքին գործերի, կրթության, արդարադատության և արտաքին գործերի նախարարություններին, ինչպես նաև ֆինանսների նախարարության համապատասխան գերատեսչություններին, որոնք գործում են սահմանային հատվածներում:
Վարչապետը բնակչությանը կոչ է արել չտրվել խուճապին:
Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 24 դեպք է գրանցվել: