Հուլուսի Աքար. «Ռուսական պատվիրակության հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները»

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին. գրում է ermenihaber-ը:

Աքարն, անդրադառնալով Մոսկվայի հուշագրով Սիրիայի Իդլիբ նահանգում հաստատված հրադադարից հետո վերջին զարգացումներին, նշել է, որ ցայժմ իրավիճակը հանգիստ է:

Նրա խոսքով`թուրքական զինուժը շարունակում է պահպանել իր ներկայությունը Իդլիբ նահանգում:

Աքարը հայտնել է, որ Թուրքիա մեկնած ռուսական զինվորական պատվիրակության հետ բանակցությունները դրական և կառուցողական հունով են ընթանում: Մարտի 10-ին Աքարն անձամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

«Երեկ երեկոյան ժամանաել է ռուսական զինվորական պատվիրակությունը, բանակցություննեը սկսվել են, այսօր նույնպես շարունակվելու են: Մանրամասն քննարկվելու է, թե հուշագրի հիմնական կետերից ելնելով ինչ միջոցներ կարող են գործի դրվել»,- տեղեկացրել է Աքարը:

Նա նաև ասել է, որ աշխատանքներ են իրականացնում մարտի 15-ին միջազգային M4 մայրուղու հատվածում Ռուսաստանի հետ համատեղ պարեկապահակային ծառայության կազմակերպման ուղղությամբ: