«ՈՉ» քարոզչության կողմը՝ կուրթանցի անապահով ընտնաիքին խոստացված օգնության վերաբերյալ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

«ՈՉ» քարոզչության կողմը հայտարարություն է տարածել կուրթանցի անապահով ընտնաիքին «ԱՅՈ» քարոզչական կողմի խոստացած օգնության վերաբերյալ.

«Այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «այո» քարոզչության կողմի անդամ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում նշել էր, որ պատրաստվում է այցելել Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանին, և որ «լավ լուր ունի [Մ.Առաքելյանի] համար»։ Վերջինս օրեր առաջ հանրությանը հայտնի դարձավ մեծ հնչեղություն ստացած միջադեպի կապակցությամբ։

Արդեն այսօր պատգամավորն այցելել է Մեխակ Առաքելյանի կացարան և նշել, որ իր հետ կապվել են տարբեր քաղաքացիներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել օգնել սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող Մ.Առաքելյանի ընտանիքին, և ինքը հենց այդ քաղաքացիների խնդրանքով է այցելել նրան։ Պատգամավորը ավելացրել է, որ եթե քաղաքացիներին հետաքրքի, ինքը հանրաքվեից հետո ավելի «մանրամասն կներկայացնի ամեն ինչ»։

Հատուկ կարևորելով հարցի բարոյական կողմը՝ մենք շատ ուրախալի ենք համարում, որ Մ.Առաքելյանի ընտանիքին օգնություն է տրամադրվելու։

Սակայն հանրաքվեին ընդառաջ՝ քարոզարշավի փուլում, հրապարակայնորեն նման գործողություններ իրականացնելը, մասնավորապես՝ անապահով ընտանիքին աջակցություն ցուցաբերելու հարցում հանրության առջև սեփական դերակատարությունն ի ցույց դնելը ակնհայտորեն անհամատեղելի է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասի 1-ին կետի պահանջներին։

Հավատացնում ենք, որ մենք որևէ կերպ չէինք արձագանքի, եթե պարզվեր, որ օգնությունը փաստացի տրամադրվել է, սակայն «առանց ֆեյսբուքի և տեսախցիկների»։ Ավելին, դա կդիտեինք որպես մարդասիրական և արդարացի քայլ։

Բայց ընտրված ձևաչափը փաստորեն վերածվեց անազնիվ քարոզչական հնարքի, որին չարձագանքել չենք կարող։

Միևնույն ժամանակ, «Ոչ» քարոզչության կողմը հայտարարում է, որ կոնկրետ այս միջադեպը չենք ներառելու քարոզչության ընթացքի վերաբերյալ՝ մեր կողմից մշակվող հանրային զեկույցում և չենք բարձրաձայնելու միջազգային գործընկերների առջև»,- ասված է հայտարարությունում: