Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի հետ։

 

«Ողջունելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը` Սերբիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերներին բարեկամության եւ Հայաստանի կողմից աջակցության համար։ Անա Բրնաբիչը մեծ հետաքրքրություն է հայտնել` զարգացնել երկու երկրների միջեւ հարաբերությունները տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւոր էր վիզաների ռեժիմի երկկողմ չեղարկումը եւ մոտ օրերս Հայաստանում Սերբիայի դեսպանության արդեն պաշտոնական բացումը։

 

Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերություններն իրապես բարեկամական են եւ կա դեռեւս չիրացված մեծ ներուժ, ինչի ուղղությամբ համատեղ ջանքեր է պետք գործադրել։ Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ի հավելումն վիզաների ռեժիմի չեղարկման` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` երկու երկրների միջեւ ուղիղ օդային կապ հաստատելու համար, ինչը թույլ կտա ակտիվացնել երկու ժողովուրդների միջեւ շփումը։ Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը` ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ այն առաջին հերթին այնտեղ բնակվող հայերի ֆիզիկական անվտանգության ապահովման մասին է։

 

Կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը։

 

Ավելի ուշ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Իրինեյի հետ»,- ասված է հաղորդագրությունում: