Արա Պապյանի մուտքը Վրաստան արգելվել է
Քաղաքական վերլուծաբան, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արա Պապյանը:
Նա կարծում է, որ արգելքը պայմանավորված է իր որոշ գիտական հոդվածներով: Արա Պապյանն ասաց, որ Վրաստան մուտքի արգելքի մասին տեղեկացել են Հայաստանի միգրացիոն ծառայությունից։
Նախկին դեսպանն ասաց, որ Վրաստանում վերջին անգամ մոտ 7 տարի առաջ է եղել, և թե որն է նման որոշման պատճառը, չի կարող ասել: