Նիկոլ Փաշինյանն այսօր միակ լեգիտիմ երևույթն է․ Սուրեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՍԴ յոթ անդամների հեռացմանը կողմ արտահայտվող «Քաղաքացու որոշում» կուսակցությունը համարում է, որ նրանք չեն կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կուսակցությունը նաև հարցեր է առաջադրել կառավարող ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և պատասխանի համար ժամանակ տվել մինչև մարտի 20-ը։ Factor TV-ի հարցազրույցում ՔՈ կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը հիշեցնում է՝ 7 հարց են ուղղել և դրանց պատասխանները պետք է արտացոլեն, թե ինչու պետք է քաղաքացին «Այո» կամ «Ոչ» քվեարկի:

«Մեզ հետաքրքիր է նաև՝ հետագայում ՍԴ-ն որպես ինստիտուտ լինելո՞ւ է, թե՝ ոչ։ Դա ինչի՞ համար է կարևոր, եթե նոր Սահմանադրությամբ ՍԴ չի լինելու, և այդ ընթացքում դատավորները պետք է իմանան՝ ինչ է սպասվում իրենց մեկ տարի հետ։ Եթե մեր յոթ հարցին միանգամից չպատասխանեն, մեխանիզմ լինելուց ինքը դադարում է։ Ես եթե պատասխանեի հարցին, ասեմ, թե ինչպիսին կլիներ այն։ Այսպես, կպատասխանեի՝ մենք լեգիտիմ չենք համարում այս Սահմանադրությունը, որովհետև ընդունվել է կեղծիքներով, բայց այն օգտագործում ենք որպես ճանապարհային քարտեզ, քանի որ ուրիշ լեգիտիմ բան չունենք, փաստաթուղթ նկատի ունեմ, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանն այս երկրում միակ լեգիտիմ երևույթն է։ Հետո, «Այո»-ի հաղթանակի դեպքում նշանակելու ենք այս երեք հոգուն, նրանք մեր կուսակցությունից չեն լինելու և հին ՍԴ-ի անդամ չեն լինելու, ու քանի որ չենք ընդունում Սահմանադրության լեգիտիմությունը, նախագիծը չենք ուղարկել Սահմանադրական դատարան»,- պարզաբանեց Սուրեն Սահակյանը։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարության մեջ նշել էր, որ կախված ՔՊ-ի պատասխանից, կձևավորվի նաև ձեր դիրքորոշումը։ Սուրեն Սահակյանն ասաց, որ «Ոչ»-ի ճամբարում իրենք որևէ կերպ չեն հայտնվի․ «Մենք կարծում ենք, որ ՍԴ-ն այս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Բայց թե ինչ է լինելու հետո․․․ Եթե մեզ ստացվի համոզել, ապա իհարկե՝ «Այո» կքվեարկենք»։

ՍԴ նոր կազմի ընտրության պրոցեսի մասին․ եթե «Այո»-ն հաղթի, նոր ՍԴ է ձևավորվելու։ Բայց «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է երկու իրավաբան թեկնածուներին, մարդիկ, որոնք չեն եղել քաղաքական որևէ թիմի անդամ ու ընտրել է իր ուզած թեկնածուին, որն ունեցել է քաղաքական նախընտրություն։ Ինչպե՞ս վստահել, որ իշխանությունը իսկապես անկախ դատարան է ձևավորելու։ Սուրեն Սահակյանը պատասխանում է․ «Սահմանադրական դատարանը պետք է ունենա հեղինակավոր անդամներ, և պարտադիր չէ, որ նրա անդամը նախկինում որևէ քաղաքական միտք արտահայտած չլինի։ Քաղաքական չեզոքությունն այն է, թե հանրությունն ինչքանով է վստահում, որ նա կլինի անաչառ։ Եթե նույնիսկ որևէ անգամ քաղաքական դրիրքորոշում արտահայտած չլինի, տարօրինակ կլիներ նախկին քաղաքական համակարգի պայմաններում, երբ մասսայաբար ոտնահարվում են մարդու իրավունքները։ Վահե Գրիգորյանի վերաբերյալ, ինչքան էլ նա արտահայտված լինի և քաղաքական համակարգի կրող եղած լինի, միևնույնն է նրա անաչառությանն ու կոմպետենտության վերբերյալ ինձ մոտ կասկած չկա։ Դա է, որ ինձ մոտ վստահություն է առաջացնում նրա նկատմամբ՝ որպես դատավոր»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան