5-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 9-ին 5-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
Ստուգվել է վարչակազմի և ապահովման ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանը, սահմանված ժամանակահատվածում ստորաբաժանումների կողմից նախորոշված շրջանների զբաղեցման, փոխգործակցության կազմակերպման հմտությունները, ինչպես նաև զինծառայողների գործողությունները՝ համաձայն մարտական հաշվարկի: