Արմավիրում 3 տարեկան երեխայի պատանդ վերցրած տղամարդը վնասազերծված է, երեխան՝ ազատ արձակված. նոր մանրամասներ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Մանուշակ» մանկապարտեզի  շուրջ իսկական ընտանեկան դրամա է ծավալվում՝ քրեական դրսևորումներով։ Մեր տեղեկություններով՝ Արմավիր քաղաքում գտնվող այս մանկապարտեզում, որտեղ այժմ իրավապահները փորձում են դանակով զինված տղամարդու ձեռքից խլել երեխային, աշխատում է պատանդառու  տղամարդու նախկին կինը։ Նա դաստիարակչուհի է, իսկ մանկապարտեզի տնօրենը՝ Ռոզա Վարդանյանը, պատանդառուի զոքանչն է։

Տղամարդը,  որի անունը Արգամ Հոկտանյան է, երեք տարեկան տղա երեխային պատանդ է վերցրել և իր զոքանչից պահանջում է աղջկան՝ այսինքն իր կնոջը, վերադարձնել իրեն։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մանկապարտեզում վիրավորներ կան։ Պատանդառուն վնասել է նախկին կնոջն ու զոքանչին, նրանց դեռ չի հաջողվում տեղափոխել հիվանդանոց: Մեր տեղեկություններով նրանց վնասվածքներ են հասցվել կոկորդի հատվածներում:

Այս պահին պատանդառու տղամարդու հետ բանակցում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը, իսկ պատանդառված երեխայի ծնողները, ինչպես նաեւ մանկապարտեզի մնացած երեխաների ծնողները հավաքվել են մանկապարտեզի բակում: Թեեւ տեղում են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, սակայն դեպքի վայրում չկա որեւէ հոգեբան, որը կաշխատեր երեխաների    ծնողների հետ: 

20:12

Վայրկյաններ առաջ պատանդառու տղամարդուն ոստիկանները վնասազերծել են եւ ազատ արձակել պատանդառված երեքամյա երեխային: Վիրավորներին  տեղափոխում են հիվանդանոց:

20:25 

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի փոխանցմամբ՝  պատանդառու տղամարդը փորձել է ինքնավնասում իրականացնել, ինչը կանխելու նպատակով նրան հատուկ միջոցի կիրառմամբ վնասազերծել են: Փոխոստիկանապետը նաեւ հայտնեց, որ երեխայի վիճակը լավ է, նրան որեւէ  ֆիզիկական վնաս չի պատճառվել: Այս պահին ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները  հեռանում  են  դեպքի վայրից: