Ապօրինի հատվել է 408 հատ տարբեր տեսակի ծառ. ձերբակալվել է անտառապահը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է անտառապահը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

2017 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցները Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում հայտնաբերել են տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք։

Անտառհատման հիշյալ դեպքով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից կազմված թիվ 002202 անտառխախտման արձանագրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2017 թվականի հոկտեմբեր ամսին Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատվել է 408 հատ տարբեր տեսակի ծառ։ 

Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում:

Ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի անտառապահը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները եւ թույլ է տվել, որպեսզի առանց համապատասխան թույլտվության հատվեն տարբեր տրամաչափի՝ սոճենի, հացենի, թեղի, բալենի, թղկի տեսակի թվով 408 ծառ: Ապա՝ ապօրինի ծառահատման փաստը թաքցնելու նպատակով հանձնարարել է հողով ծածկել ապօրինի հատված ծառերի կոճղերը: Նախնական հաշվարկներով պատճառված նյութական վնասը կազմում է 25.444.500 ՀՀ դրամ:

Անտառապահը հոկտեմբերի 29-ին  ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  արարք կատարելու կասկածանքով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ ապօրինի ծառահատումներին հնարավոր առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։