Վրաց ժողովուրդն ուզում է, որ ես վերադառնամ քաղաքականություն. Սաակաշվիլի

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակած տեսաուղերձում անդրադարձել է նախօրեին ընդդիմության և իշխանության հանդիպմանը հասած համաձայնությանը: Սաակաշվիլիի խոսքով, անթերի ընտրական համակարգ չի կարող լինել, չնայած ընտրություններից հետո այն հնարավոր կդառնա. գրում է aliq.ge-ն:

«Շատ կարևոր է, որ մեր քաղբանտարկյալների մի մասն ազատ արձակվի: Պարտադիր կարգով պետք է ազատվի Գիգի Ուգուլավան և այլ քաղբանտարկյալներ: Վրաց ժողովրդի մեծ մասն ուզում է, որ ներգրավվեմ Վրաստանում ծավալվող քաղաքական գործընթացներում: Անթերի ընտրական համակարգ այս պահին չենք կարող ունենալ, բայց ընտրություններից հետո, երբ Իվանիշվիլին, անպայման, կպարտվի, պարզապես կոչնչացնենք նրա «երազանքը» ու վրաց ժողովուրդը կհաղթի: Հետո, հնարավոր է, շատ ավելի լավ ընտրական համակարգ ընդունենք: Հիմա կարևորը մոբիլիզացումն է, հարձակումն ու շատ վստահ, միավորված ուժերով դեպի հաղթանակ գնալը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք՝ նախօրեին իշխող և ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության են եկել ընտրական համակարգի շուրջ: Ընտրվել է 120/30 մոդելը, այսինքն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վրաստանի խորհրդարանը կունենա 120 համամասնական, 30՝ մեծամասնական պատգամավոր: