Հիասթափված ենք, բայց այս խաղով կյանքը ո՛չ սկսվում, ո՛չ ավարտվում է. Ռոման Բերեզովսկի

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի՝ «Նոայի» հետ անցկացրած խաղից հետո կիսվել է տպավորություններով. գրում է armsport.am-ը:

Երևանյան թիմը, հիշեցնենք, մրցակցի հարկի տակ 2:4 հաշվով պարտություն է կրել ու նահանջել մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական՝ 6-րդ տեղ բարձրացած «Նոային» զիջելով 4 միավորով.

«Բոլորս էլ հիասթափված ենք այս արդյունքից, բայց կյանքն այս խաղով ոչ սկսվել է, ոչ էլ ավարտվելու է: Կարելի է ասել՝ որ թիմն ավելի շատ սխալներ թույլ տվեց, այն էլ պարտվեց: Մեր եզրային պաշտպաններն այսօր, միգուցե, ավելի շատ սխալվեցին:

Բոլոր ֆուտբոլիստները շատ մոտիվացված էին խաղում, բայց սխալներ գործեցինք, որոնք մեզ թույլ չտվեցին հաղթանակի հասնել:

Այս խաղը, երևի, այս պահի կենտրոնական խաղն էր, ու սպասում էինք ագրեսիա մրցակցից, մենք էլ, կարծում եմ, չէինք զիջում, բայց սխալների արդյունքում գոլեր բաց թողեցինք, փորձեցինք այնուհետև փոխել խաղի ընթացքը, բայց նորից սխալ թույլ տվեցինք ձախ եզրում ու երրորդ գոլը բաց թողեցինք»:

Երևանյան թիմի գլխավոր մարզիչը խոսել է նաև թիմի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի բացակայության և այն մասին, թե որքանով դա ազդեց իրենց թիմի խաղի վրա.

«Կառլեն Մկրտչյանն, իհարկե, մեր առաջատարն է, մեր ավագը, կարծում եմ՝ այս կյանքում անփոխարինելի մարդիկ չկան, բայց այս պահին, այս դրության մեջ նա անփոխարինելի դուրս եկավ»,- ասել է Բերեզովսկին: