ԱՄՆ պետդեպ. «Աջակցում ենք ռուս-թուրքական հրադադարին»

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարությունը (պետդեպ) հայտարարել է, որ աջակցում է Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատելու շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությանը. հաղորդում է ermenihaber-ը:

Պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Աջակցում ենք ռուս-թուրքական հրադադարին: Հույս ունենք, որ Իդլիբում կվերանա շատ վտանգավոր իրավիճակը և հումանիտար սարսափելի ճգնաժամը, որն ի հայտ է եկել Ասադի վարչակարգի, Ռուսաստանի, Իրանի և Հիզբալլահի ուժերի կողմից քաղաքացիական անձանց դեմ իրականացված հարձակումների հետևանքով»:

Նաև նշվում է, որ հետևելու են, թե արդյոք Սիրիայի կառավարությունը և վերջինիս աջակիցները հավատարիմ կմնան ձեռք բերված համաձայնությանը:

Նշենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում փետրվարի 27-ին թուրքական զինուժի և սիրիական բանակի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 33 թուրք զինվորական էր սպանվել: Այդ կապակցությամբ Թուրքիան հայտարարել էր «Գարնանային վահան» ռազմական գործողության մեկնարկի մասին:

Մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Իդլիբում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել: