Դեռևս ՀՀ չհասած մեքենաների վերաբերյալ Կառավարությունը բանակցություններ է վարում

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Արդյոք ՀՀ կառավարությունը կարող է ինչ-որ բան անել՝ թեթևացնելու ՀՀ այն քաղաքացիների վիճակը, որոնք վարկային միջոցներով ավտոմեքենաներ են ներկրել Հայաստան։ Նման հարց հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։

«Հազարավոր մեքենաներ են ներկրվել, որոնք այսօր հանրապետությունում են և հնարավորություն չկա դրանք արտահանելու՝ կարգի փոփոխության պատճառով։ Հասկանալի էր, որ այդ մեքենաները բերում են ոչ միայն ներքին շուկայի համար։ Մեկ այլ դեպքում՝ ոչ իրենց մեղքով մեքենաներն ավելի ուշ են հասել հանրապետություն, և իրենք չեն կարողացել օրենքի շրջանակներում այդ մեքենաները վաճառել։ Շատ դեպքերում այդ մեքենա ներկրողները մեծ գումարներ են վերցրել վարկերի տեսքով, և այսօր այդ մեքենաները մնացել են իրենց վրա։ Արդյոք կա՞ն որոշակի միջոցառումներ, որ կարողանանք թեթևացնել այդ մարդկանց վիճակը»,- հարց ուղղեց պատգամավորը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծեց, որ արդեն ներկրված մեքենաների հարցում պետությունն անելիք չունի:

«Իսկ այն մեքենաները, որոնք չեն հասցրել ներկրել, կան այդպիսի մեքենաներ` 800-1000-ն են տարբեր գնահատականներով, որ ժամկետները անցել են դեկտեմբերի 31-ի, նախնական հայտարարագրի ինստիտուտից շատերը չեն հասցրել ներկրել, այստեղ պետությունը որոշակի բանակցություններ է վարում ԵՏՄ շրջանակներում, ես այս պահին չունեմ լիազորություն ասելու այդ մասին, համ էլ չունեմ տեղեկություններ՝ ասելու, թե որ փուլ են հասել բանակցությունները, այդտեղ պետությունը որոշակի կառուցողական պարտականություն ունի, որը փորձում ենք իրականացնել»,- պատասխանեց Անանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։