Հեղափոխությունից առաջ դեմ կլինեի, հիմա՝ կոչ եմ անում կողմ քվեարկել․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության վերաբերյալ Կառավարության կողմից առաջարկված նախագծին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հեղափոխությունից առաջ դեմ կլիներ, բայց այժմ կոչ է անում կողմ քվեարկել։

ԱԺ-ում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ պատգամավորն ասաց՝ նախկինում խաթարված էր վստահությունը տարբեր դերակատարների միջև, իսկ այժմ ունենք այլ իրողություն:

«Հիմա մենք պետք է գնանք այլ ճանապարհով, մենք ժողովրդավարական պետություն ենք, պետք է շարունակենք ամրապնդել մեր ժողովրդավարական ինստիտուտները և ամրապնդել վստահությունը բոլոր այն դերակատարների միջև, որոնք իրականացնում են օրինական գործունեություն։ Եվ, հետևաբար, որպես կառավարող ուժ՝ պետք է կարողանանք ապահովել բոլոր ՀԿ-ների գործունեունությունը, որոնք օրինական են՝ անկախ նրանից, թե դա ինչպիսի զգայունություն կարող է ներկայացնել հանրության համար։ Իհարկե, պետությունը կարող է հավաքել այս ինֆորմացիան և իր ներքին գործիքների միջոցով դուրս բերել ռիսկերի մի մասը՝ փողերի լվացումը, ահաբեկչության դեմ պայքարը, սակայն դրանց հրապարակայնության հատվածը պետք է ապահովի, որպեսզի մենք ավելի մեծ վստահության մակարդակ ապահովենք տարբեր դերակատարների միջև»,- նշեց Մարիա Կարապետյանը:

Նշենք, որ առաջարկվող նախագծով սահմանվում է, որ բոլոր հասարակական կազմակերպությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն։ Բացի այս՝ կԿառավարությունը, ըստ ՊԵԿ ղեկավարի, առաջարկում է, որ ՀԿ-ներն իրենց անդամների և կամավորների թվի մասին տեղեկատվություն ներկայացնել հաշվետու տարեվերջի դրությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում: