Կորոնավիրուսի կասկածանքով Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիներն իրենց լավ են զգում. նախարար
«Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։
Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: