Հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրների վերաբերյալ արտահերթ զեկույց կհրապարակվի. ՄԻՊ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի ընթացքում մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել հոգեբուժական հաստատություններ: Արձանագրած խնդիրները համապարփակ ներկայացնելու նպատակով Պաշտպանը մինչև տարեվերջ հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով:

 

Այցերի ընթացքում իրականացվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն և արդյունքներն ուղարկվել են իրավասու պետական մարմնին: Միաժամանակ, առաջարկվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսապայմանների բարելավման, նրանց իրավունքների ապահովման ուղղությամբ՝ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական բնույթի առաջարկներ: 

 

Ուսումնասիրությունները հնարավորություն են տվել վեր հանված խնդիրները բաժանել երկու հիմնական խմբի՝ անձանց պահման պայմաններ և բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպում: 

 

Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում մտահոգիչ են պահման պատշաճ պայմանների, այդ թվում՝ գերբնակեցման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի, արտաքին աշխարհի հետ նրանց կապի, նպատակային զբաղմունքների բացակայության և մի շարք այլ հարցեր: 

 

Երկրորդ խումբ խնդիրներից են հոգեբուժական հաստատություններում հարկադիր բուժման, զսպման միջոցների կիրառման անհամապատասխանությունը սահմանված չափանիշներին,  բուժման այլընտրանքային մեթոդների բացակայությունը (բացի դեղորայքային բուժումից),հաստիքների անբավարարությունը և այլն:

 

Հիշեցնենք, որ  վերոնշյալ խնդիրը վեր էր հանել Factor.am-ը իր՝ «Փոքր հասարակության «փոքր» մարդիկ. ո՞ւմ է ձեռնտու հոգեբուժարանների օպտիմալացումը» վերտառությամբ հրապարակմամբ՝ հանգամանալից ներկայացնելով հոգեբուժական օգնության և ծառայությունների ներկայիս մակարդակը: