Վաշինգտոնի Ազգային տաճարում Աննա Հակոբյանը ներկա է գտնվել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 4-ին Հայկական «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի Ազգային տաճարում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը`  PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ:

«Համերգի պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ներկա էին ԱՄՆ կոնգրեսի անդամներ, վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, եկեղեցական թեմերի առաջնորդներ, բարերարներ, ամերիկահայ կազմակերպությունների, կուսակցությունների և համայնքի ներկայացուցիչներ։

Համերգը մեկնարկեց «Դլե յամանով»՝ հռչակավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի անզուգական կատարմամբ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր բացման խոսքում առանձնահատուկ ընդգծել է միջոցառման անցկացման վայրի ընտրությունը, հիշատակելով, որ այնտեղ է ամփոփված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի աճյունը: Դեսպանը նշել է, որ նախագահ Վիլսոնը սահմանել է քաղաքացիների իրավունքների առաջին օրինակները և ներկայացրել ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքները: Պատահական չէ, որ նախագահ Վիլսոնի մարդասիրական գործունեությունը մեկ դար անց ուղի հարթեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ներկա կոնգրեսականներին և նրանց գործընկերներին, ովքեր քվեարկել են Համայնքների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի օգտին: «Սա հարգանքի տուրք էր ոչ միայն հայ նահատակների, այլ նաև բոլոր այն ամերիկացի գործիչների հիշատակի առջև, ովքեր ջանքեր են գործադրել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար»,- նշել է դեսպանը:

Մեկ դար անց հայ ժողովրդի երախտագիտության խորը զգացումն էր, որը ոգեշնչել է Ցեղասպանությունը վերապրածներին ստեղծել  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Վարուժան Ներսեսյանը հավելել է, որ «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիրներից Նուբար Աֆեյանը հանդիսանում է նաև Վաշինգտոնում անցկացվող Հայկական փառատոնի և համերգի համանախագահողներից և հովանավորներից մեկը:

Խոսելով թավշյա, ոչ բռնի հեղափոխության մասին, դեսպան Ներսեսյանը փաստել է, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը նոր խթան հանդիսացավ հայ-ամերիկյան  հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Այնուհետև խոսքը փոխանցվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կրթության ու մշակույթի հարցերով տեղակալ Մարի Ռոյսին: Վերջինս իր ելույթում անդրադարձել է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերություններին՝ նշելով, որ մշակույթն իր առանձնահատուկ դերն ունի այդ համատեքստում: Տիկին Ռոյսը կարևորել է նաև գիտական ու կրթական բնագավառներում առկա համագործակցության մակարդակը:

Համերգի ընթացքում PostClassical Ensemble-ին նվագակցել են հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը: Երաժշտությունն ուղեկցվում էր սիրիահայ արվեստագետ Գևորգ Մուրադի` Սայաթ Նովային նվիրված մուլտիմեդիա նկարազարդումով: Հատուկ այս համերգի համար գրված երաժշտության հեղինակն է հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը»,- ասված է վարչապետի տիկնոջ գրասենյակի տարածած հաղորդագրությունում: