Հայաստանը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում բարձր ցուցանիշ է գրանցել. ՀՀ ԱՆ

Լուրեր

01.10.2026 | 22:26
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ աշխարհում կորոնավիրուսի՝ ժամանակի ու տարածության առումով, զարգացման միտումների մասին արագ ու հեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ Preventepidemics.org կայքից: Այն վիրուսի և դրա գլոբալ ազդեցության ժամանակին,  ճշգրիտ և հասկանալի տեղեկատվության հիմնական աղբյուրն է:

«PreventEpidemics.org կայքը տրամադրում է երկրների մակարդակի տեղեկատվություն` համաճարակային պատրաստվածության վերաբերյալ, հստակ ցույց տալով, թե որքան է պատրաստ երկիրը գտնել, դադարեցնել և կանխել նոր հիվանդությունների սպառնալիքները` ներառյալ COVID-19-ը:

Ինտերակտիվ քարտեզը թույլ է տալիս օգտվողներին տեղեկություն ստանալ բռնկումների, միջազգային թռիչքների վերաբերյալ: Պատրաստվածության առաջնահերթությունը կյանքեր փրկելն է` սահմանափակելով համաճարակների ազդեցությունը տնտեսության վրա:

Այստեղ նկարագրվում են արձագանքման միջոցները` COVID-19 հիվանդության զսպման և մեղմացման առումով: Բռնկման սկզբից պետք է ձեռնարկել գործողություններ, որոնք օգնում են նվազեցնել հիվանդության տարածումը և արդյունավետորեն բուժել վարակվածներին:

Օգտագործվում են սովորական բուժման ռազմավարություններ, որոնք կիրառվում են գրիպի սեզոնի ընթացքում. Ինչպես` ձեռքեր լվանալն է, հազալուց բերանը ծածկելը, հիվանդության ժամանակ տանը մնալը և առարկաների մակերևույթները մաքրելը:

Այս միջոցառումները կթուլացնեն համաճարակի ազդեցությունը և կհետաձգեն դեպքերը՝ հուսալով, որ դեղագործական միջամտությունները, ինչպիսիք են հակավիրուսային բուժումը և պատվաստանյութերը, շուտով հասանելի կդառնան:

Վարակից պաշտպանվելու պատրաստվածության աստիճանով (ReadyScore) Հայաստանն ունի 90 միավոր ու աշխատում է ավելի բարելավել դիրքերը: Առավել լավ պատրաստվածության ցուցանիշը 80 և ավելի բարձրն է:

Ըստ Preventepidemics.org-ի` վարակի կանխարգելման գործում Հայաստանի ուժեղ կողմերն են միջազգային սանիտարական համաձայնագրի համակարգումը, հաղորդակցությունը, կապը, պաշտպանությունը, կենդանական ծագմամբ հիվանդություններին դիմագրավումն ու անվտանգ սնունդը:

Հայաստանի թույլ կողմերից է միայն հակամանրէային դիմադրությունը, ինչը պարտադիր պետք է առաջնահերթություն դառնա՝ վարակը հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համար:

Հարթակը գրում է, որ համաճարակից պատրաստվածությունը չի վերաբերում միայն մեր երկրին. դա համաշխարհային խնդիր է: Այս դիտարկմամբ՝ ներկայումս Հայաստանը պատրաստ չէ համաճարակին: Ինչ կպատահի, եթե համաճարակ բռնկվի հարևան Ադրբեջանում, Վրաստանում, Իրանում ու Թուրքիայում:

ReadyScore աղյուսակում Վրաստանը 57-ն է, Ադրբեջանում սպասողական վիճակ է, Իրանի ու Թուրքիայի վիճակը դեռևս անհայտ է:

Ըստ քարտեզի` Հայաստանը 7-րդ տեղում է: