Մանվելի ձերբակալությունից հետո ասում էին՝ ԵԿՄ-ն պիտի քանդվի, դա չի կարելի. Արմեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ծննդյան օրերին Վազգեն Սարգսյանն առաջին հերթին «Եռաբլուր» էր գալիս: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սպարապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:

«Շրջում էր «Եռաբլուր»-ում, երկար էր մնում այստեղ: Հետո Երկրապահի տղաների հետ, որպեսզի անհատական ամեն մեկը չգա-չգնա, ոչ մեկին չնեղացնի, Երկրապահում՝ տղերքի հետ, երեկոյան գալիս էր ծնողների մոտ: Սա էր, առանձնապես ծնունդ նշել չէր սիրում»,- հավելեց նա:

Անդրադառնալով ԵԿՄ-ի այժմյան գործունեության մասին հարցին՝ Արմեն Սարգսյանն ասաց. «Այն կառույցը, որ ստեղծել էր ինքը՝ Երկրապահը, իր օրոք շատ ավելի հզոր էր, և կարող էր ավելի հզոր ու կայուն կառույց լինել: Այս պահի դրությամբ՝ Սասուն Միքայելյանի օրոք որոշակի իմաստով համախմբեցին, որոշ խմբավորումներ, որոնք առանձնացել էին՝ նեղացած լինելով Մանվել Գրիգորյանի գործունեությունից, և ես՝ որպես երկրապահ, ողջունում եմ այդ տենդենցը: Երկրապահն այն կառույցն է, որը հավերժ պետք է այս երկրին: Եկավ մի ժամանակ, երբ Մանվելի ձերբակալությունից հետո ասում էին՝ Երկրապահը պիտի լուծարվի, պիտի քանդվի, դա չի կարելի»:

Մանրամասները՝ տեսանյութում: