Էրդողանի խոսնակ. «Մոսկվա ենք գնում համաձայնության հասնելու հույսով»

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող բախումները և հնարավոր հրադադարի պայմանները քննարկելու նպատակով մարտի 5-ին Մոսկվայում տեղի կունենա Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Մոսկվա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահականում մամուլի ասուլիս է տվել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ ներկայացնելով Թուրքիայի սպասելիքներն այդ հանդիպումից։

«Մոսկվա գնալիս մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Իդլիբի վերաբերյալ մեր ստորագրած համաձայնագրի շրջանակներում հրադադար հաստատվի,- ասել է Քալընն ու ավելացրել,- «Գնում ենք Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում երկկողմանի համաձայնության հասնելու հույսով»:

Նշենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ. տեղի են ունենում բախումներ մի կողմից սիրիական կառավարական բանակի և մյուս կողմից թուրքական բանակային ստորաբաժանումների ու Անկարայի հովանավորությունը վայելող զինված խմբավորումների միջև: