Ամերիկացի սենատորը կոչ է արել օդուժով աջակցել Թուրքիային Սիրիայում

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի սենատորներն անդրադարձել են Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող վերջին զարգացումներին. գրում է ermenihaber-ը:

Կոնգրեսի հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ Ռուսաստանը պետք է հետ քաշի Սիրիայի կառավարական ուժերին, որոնք Իդլիբում պաշարել են թուրքական դիտակետերը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է ֆինանսական օգնություն տրամադրի այն բարեգործական հիմնադրամներին, որոնք զբաղվում են Թուրքիային հետախուզական տվյալների փոխանցմամբ, օդուժի աջակցությամբ և սիրիացի փախստականների հարցերով։ Նման կոչ են հնչեցրել ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ սենատոր Բրանդըն Բոյլը և հանրապետական սենատոր Ադամ Քինցինգերը։

Ներկայացուցիչների պալատի անդամները պահանջել են, որ Ռուսաստանը դադարեցնի Իդլիբում Ասադի ուժերի կողմից իրականացվող հարձակումները։

Իսկ հանրապետական սենատոր Գրեհեմը նախորդ շաբաթ սոցցանցում գրավոր հաղորդագրությունն էր հրապարակել, ըստ որի՝ աշխարհը ձեռքերը ծալած հետևում է, թե ինչպես են Իդլիբը «ոչնչացնում Ասադը, Իրանը և Ռուսաստանը»։

«Այժմ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունն Իդլիբը ոչ թռիչքային գոտի հայտարարի՝ անմեղ երեխաներին, կանանց և տղամարդկանց այս սարսափելի մահից փրկելու համար»,- գրել է Գրեհեմը։