Անհրաժեշտ է 500 մլն դոլար՝ Իդլիբում մարդասիրական առաքելության համար. ՄԱԿ

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը

ՄԱԿ-ն ընդգծում է Սիրիայի հյուսիսում մարդասիրական առաքելության կարևորությունը: Շուրջ մեկ միլիոն մարդ լքել է իր բնակավայրերը Իդլիբի շրջանում ընթացող ռազմական բախումների պատճառով. գրում է amerikayidzayn.com-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոկն անդրադարձել է օրերս Իդլիբի շրջանում և թուրք-սիրիական սահմանին մարդասիրական առաքելությանը: Նա ընդգծել է, որ այստեղ անցկացված ստուգումները բացահայտել են, որ տեղի բնակչությունը չափազանց ծանր վիճակում է, ապրում է մշտական վտանգի ներքո, առանց բժշկական օգնության և սանիտարա-հիգիենիկ պայմանների: Այստեղ առկա է սննդի և դեղորայքի պակաս, շատերը մնացել են անօթևան:

ԱՄՆ հայտարարել է, որ հավելյալ 108 միլիոն դոլար կտրամադրի այստեղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը կոչ է արել անհապաղ հաստատել զինադադար՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը մտահոգված է ստեղծված իրավիճակով:

Իդլիբի ճգնաժամի կարգավորման համար ՄԱԿ-ը պնդում է, որ անհրաժեշտ է 500 միլիոն դոլար: Իդլիբում են բնակվում շուրջ 3 միլիոն մարդ: Նրանց մի հատվածն արդեն տեղահանված է եղել նախկինում այլ բնակավայրերից: Այստեղ լարվածության աճից ի վեր մոտ մեկ միլիոն մարդ, ներառյալ բազմաթիվ երեխաներ հեռացել են իրենց բնակավայրերից: