«Որ լավ բան բերում եք, երկու ձեռքով կողմ ենք»․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.03.2020 | 11:28ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը դրական է գնահատում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ նա նշեց, որ սրանով մենք վերականգնում ենք տեխնոլոգիական արդարությունը։
«Տեսեք, որ լավ բան բերում եք, երկու ձեռքով կողմ ենք»,- հավելեց պատգամավորը։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է նախաքննության փուլում հնարավորություն տալ վկային, առանձին դեպքերում, վկայություն տալ տեսակապի միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում: