Կառավարությունը Առողջապահության նախարարությանը 234 մլն դրամ կհատկացնի
Տնտեսություն
04.03.2020 | 22:49Կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը 234 մլն 600 հազար ՀՀ դրամ կհատկացվի:
Փոխանցված գումարով նախատեսվում է Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայությունների համար սարքավորումներ ձեռք բերել:
Մասնավորապես, 21,6 մլն դրամով ձեռք կբերվի մեկ ռենտգեն սարք, իսկ 213 մլն դրամով մեկ ֆլուորեսցենտային մանրադիտակ: Անհրաժեշտ գումարը նախարարությանը կհատկացվի կառավարության վաղվա նիստին ընդունվող համապատասխան որոշմամբ:
Նարեկ Կիրակոսյան