Ինչո՞ւ եք լալահառաչ տոնով այդ հարցը տալիս․ Փաշինյանը՝ պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ինձ հետաքրքրում է, թե ինչո՞ւ եք նման լալահառաչ տոնով այդ հարցը տալիս՝ իմանալով, որ դիզվառելիքի մեծ մասը նաև մնացած գյուղապետարաններում, այլ շրջանակներում մսխվում, գնում էր: ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին։

Պատգամավորը, նշենք, ասել էր, որ այսօր գյուղացին անտեսված է, զրկվել է պետական աջակցությունից, պարարտանյութերի սուբսիդավորումը դադարեցված է։ Վարչապետն ընդգծեց, որ դրանով փակել են գողության մեխանիզմը։

«Մենք ասում ենք՝ գյուղացուն օգնում ենք աշխատել, իսկ Դուք ասում եք՝ գողության մեխանիզմն ինչու եք փակել, որոշ գյուղապետերի և որոշ «Ճ» կլասի պաշտոնյաների թողել անտեր: Լա՛վ ենք արել: Որովհետև տասնյակ քրեական գործեր կան դրանցով հարուցված: Այդ Դուք չեք կարդացե՞լ, որ սալյարկաներն ինչ բարձրաստիճան պաշտոնյաների էին բաժին հասնում: Չեք կարդացե՞լ, որ դիզվառելիքը, որ տալիս ենք, որ բաժանվում է հեկտարների, ստացվում է, որ մեծ հողամասեր ունեցողները մեծ քանակով վառելիք, սելիտրա են ստանում, և ստացվում է, որ օլիգարխներին ենք ֆինանսավորում: Եկել, ասում եք՝ գյուղացին մնացել է մենակ, էդ ո՞ր գյուղացին»,- հայտարարեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: