Վրաստանի սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենանք. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.03.2020 | 17:57Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը Հայաստան-Վրաստան երկկողմ ուղղություններով կհեշտացվի, նրանք կարող են այցեր կատարել ID քարտերով: Այս մասին այսօր ԱԺ-ում հըայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Վրաստան կատարած իր այցի մանրամասները:
«Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի, քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։