Ի՞նչ են քննարկել Չավուշօղլուն և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. Տարոն Սիմոնյանը՝ ԱԳ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն տեղյա՞կ է եղել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Թուրքիայի ԱԳ նախարարի հետ և ինչի մասին է խոսք գնացել, քննարկվել։ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ այդ հանդիպման մեջ որևէ արտառոց բան չկա։

«Այդ հանդիպումները նորություն չեն, արտառոց որևէ բան չկա։ Սա նորմալ, բնականոն աշխատանք է, որևէ մտահոգություն այս առումով չունենք՝ այն մասով, ինչ վերաբերում է համանախագահներին։ Միգուցե մի փոքր տարբերությունը նրանում էր, որ եղավ մեկնաբանություն Թուրքիայի կողմից, և մենք հանդես եկանք մեր հայտարարությամբ։ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն ունեցող Թուրքիան չի կարող Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ»,- հավելեց նախարարը։

«Շատ դիվանագիտական պատասխան է: Ես Ձեր հանգստությունը կկիսեի, եթե տարածաշրջանային այս իրադարձությունների բովում, համատեքստում չլիներ սա»,- արձագանքեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։