Ռուսաստանը հայտարարում է, թե չունի Թուրքիայի հետ ռազմական առճակատման գնալու մտադրություն

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

Սիրիայում ամենահետաքրքիրը Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններն են։ Ինչպես վերելուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն է ասում, ինքը չի կարող ասել, որ Անկարան ու Մոսկվան բարեկամներ են. գրում է amerikayidzayn.com-ը:

Իրականում նրանք հակառակորդներ են, ասում է նա։ Եվ այդ թշնամանքի ներքո են այսօր զարգանում իրադարձություններն Իդլիբի շուրջ, որտեղից 9ՕՕ հազար մարդ է փախուստի դիմել դեպի Թուրքիայի հետ սահմանը՝ Ռուսաստանի օդուժի ուղեկցությամբ Սիրիայի պետական բանակի կողմից իրականացված գործողությունների արդյունքում։

Թուրքիան երդվել է պաշտպանել Իդլիբի ապստամբ ուժերին, ինչ գնով էլ, որ լինի, եւ կիրակի օրը կործանեց սիրիական երկու ռազմաօդանավ ու հարվածեց Սիրիայի հետ սահմանից հեռու գտնվող երկու ռազմաբազաների։ Դրանից առաջ էր, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել էր թուրք 3Օ զինվորական, որոնք այստեղ էին Ռուսաստանի հետ 2Օ18 թվականին կնքված պայմանագրի համաձայն։

Թուրքիան այժմ դիմում է խորամանկ քայլի. Իր զինվորականների սպանության համար չի դատապարտում Ռուսաստանին, փոխարենը ցանկանալով, որ Ռուսաստանն իրեն զսպի Դամասկոսում։

Ռուսաստանը ներկայումս, երբ վատթարանում են Անկարայի հետ հարաբերությունները, կշարունակի պաշտպանել Դամասկոսին։
Սակայն մյուս կողմից էլ, Մոսկվան չէր ցանկանա լիովին վնասել հարաբերությունները Թուրքիայի հետ, ոչ էլ կուզենար վտանգի տակ դնել երկուսի միջեւ զենքերի, գազի ու միջուկային էներգիայի առեւտրի շուրջ կնքված համաձայնագրերը։ Չէ որ դրանց արդյունքում է նաեւ, որ վատթարացել են Թուրքիայի հարաբերություններն Արեւմուտքի հետ։
Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ ռազմական բախմանը, փորձագետների խոսքերով, դրա հնարավորությունն ընդհանրապես չկա։

Դա իր մտքում ունենալով է Էրդողանը հինգշբթի օրը պատրաստվում մեկնել Մոսկվա՝ հանդիպելու համար Պուտինին։ Մինչ այդ, երեքշաբթի օրը Ռուսաստանը հայտարարել է, թե հույս ունի նվազագույնի հասցնել Սիրիայում Թուրքիայի հետ բախումներ սկսելու վտանգը։