Արմենակ Արմենակյանի սպանության բացահայտումը հոկտեմբեր 27-ի բանալին է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովում 18 տարի առաջ սպանված պետական գործիչների այրիները հոկտեմբերի 27-ի առավոտյան սովորաբար Պանթեոն և Ազգային ժողով են այցելում։ Արմենակ Արմենակյանի այրին գնում է Նորք՝ ամուսնու վերականգնած Մայր Աստվածածին եկեղեցում մոմ վառելու։ Իսկ նկարվելիս անպայման կանգնում է ամուսու նկարով քարի մոտ, որ նրա կողքին լինի։

Արմենուհի Արմենակյանը վստահեցնում է․ «Տարիները չեն բուժում վիշտը, այդ սպին մխալու է մինչև կյանքի վերջ»։ Ամեն տարի Հոկտեմբերի 27-ին Նորքի եկեղեցի են գալիս Արեմենակյանի զինակիցները, «Արմենական» ջոկատի մարտիկները, ՊՆ աշխատակիցներ։ Նրանք բարի խոսքեր են ասում, բայց ազատամարտիկների ճնշված վիճակի, հոկտեմբերի 27-ի դեպքերի գործով քննության մանրամասների մասին խուսափում են խոսել։ Այսօր էլ չխոսեցին։

Բայց Արմենակյանի հարազատների, բարեկամների ու ընկերների շրջանում այսօր էլ վարկածներ են առաջ քաշում։ Նրա այրին կարծում է, որ Արմենակյանին սպանեցին մի բանի համար՝ որ նա չտեսնի, թե ովքեր էին փակում դահլիճում կրակողների թիկունքը։ Արմենակ Արմենակյանի սպանությունը հոկտեմբեր 27-ի գործով քննության ու դատավարության ամենաչբացահայտված, ամենամութ դրվագն է։

Ըստ պաշտոնական վարկածի, «Արմենական» ջոկատի հրամանատարին սպանել է Նաիրի Հունանյանի եղբայրը՝ Կարեն Հունանյանը։ Շատերը սա անհավանական են համարում, քանի որ Արմենակ Արմենակյանի մարմինն ընկած է եղել միջանցքում, ոչ թե նիստերի դահլիճում, ինչպես մյուսներինը։ Նրանցից մեկը վերլուծաբան, «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը 27-ի գործով դատավարության ժամանակ Սարգսյանների ընտանիքի ներկայացուցիչն է եղել։ Նա մասնակցել է 27-ի գործով գրեթե բոլոր դատական նիստերին։ Այս տարիների ընթացքում մի քանի անգամ վերընթերցել է ոճրագործությանը վերաբերող դատական 47 հատորները։ Եկել է համոզմունքի․Արմենակյանին սպանել են խորհրդարանի ճաշարանից դեպի դահլիճ բարձրանալու ճանապարհին։ Արդյո՞ք Արմենակյանը կրակոցների ժամանակ գտնվում էր ճաշարանում։ Դատարանը այս փաստը չպարզեց։ Վկաներ չկային։

 

«Գործից անհետացավ միջանցքում թափված արյան փորձաքննության եզրակացությունը։ Անգամ «Բուֆետչիկը», որը սուրճ էր պատրաստել Արմենակյանի համար, հանկարծ հայտնվեց ԱՄՆ-ում»։

Սյուզան Սիմոնյան