Կայացավ Հայաստանի և Հունաստանի ԱԳՆ-ների միջև հատուկ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 25-ին Աթենքում տեղի ունեցավ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարությունների միջև հատուկ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, իսկ հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխնախարար Յաննիս Ամանատիդիսը: Հանդիպմանը մասնակցեց նաև Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը:

Հանդիպման օրակարգում էր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների առաջմղման ուղիների քննարկումը: Երկուստեք գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունների կապակցությամբ՝ զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ են գործուն քայլեր ձեռնարկել առկա ներուժի լիարժեք օգտագործման և տնտեսական հարաբերությունները ևս նույն մակարդակին հասցնելու համար: 

Ողջունելով հայկական կողմին՝ փոխնախարար Ամանատիդիսն ընդգծեց, որ Հունաստանը հետամուտ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների առաջմղման հարցում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ակտիվ փոխգործակցություն ծավալելու միջոցով: Նա հույս հայտնեց, որ այս հատուկ աշխատանքային խումբը կնպաստի առևտրատնտեսական ոլորտում հեռանկարային ուղղությունների ուրվագծմանը:

Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժևորեց երկու երկրների միջև տնտեսական ոլորտում առկա իրավապայմանագրային ամուր հենքը և ներկայացրեց հայ-հունական տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավոր ուղղություններ, որոնց թվում են Հայաստանում բացվող ազատ առևտրի գոտիների աշխատանքներում հունական ընկերությունների ներգրավումը, Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի հետ Հունաստանի համագործակցության ակտիվացումը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակներում ընձեռնված ներուժի օգտագործումը («Հորիզոն 2020», GSP+, COSME):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Երևանում 2018թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում անցկացվելիք «Բիզնես ֆորումին» հունական ձեռնարկությունների մասնակցության, երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ համաժողովի, ինչպես նաև հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: