«Իմ Քայլը» հիմնադրամի շնորհիվ Դրեյփերի համալսարանում 100% կրթաթոշակով ուսանելու հնարավորություն ստացան ևս երեք ձեռնարկատերեր

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը
Փետրվարի 13-ին ամփոփվել էին գարնանը Դրեյփերի համալսարանում ուսանելու կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքները, և 109 ներկայացված հայտերից հաղթող էին ճանաչվել 5 ձեռներեցներ իրենց նախագծերով (Կարեն Շահնազարյան  «Forge Fiction», Սվետլանա Ջաղացպանյան «ForestGuard», Կարեն Նիկողոսյան «Swap», Լուսինե Մագաուզյան «oores», Հակոբ Թումանյան «Yolo»): Նրանց տրամադրվել էին 100% ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից փոխհատուցվող կրթաթոշակներ:
Եվս 3 գաղափարի հեղինակների հաճելի անակնկալ էր մատուցել Դրեյփերի համալսարանը՝ հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունն ու գաղափարների զարգացման ներուժը՝ Կարեն Խաչիկյանը «Robin» Ռուբեն Համբարձումյանը «Cerebrus», Հայկ Բադալյանը «Garoon» ևս ստացան կրթաթոշակներ 50%֊ի չափով:
Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցելու վերջիններիս կրթաթոշակի մնացյալ 50%-ը, ինչի արդյունքում 8 ձեռներեցներն էլ կստանան ուսման և ճանապարհածախսի 100% փոխհատուցում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է բոլոր հաղթողներին և հիշեցրել, որ 2020թթ․ Դրեյփերի համալսարանում սովորելու համար եւս 2 անգամ մրցույթ կհայտարարվի:
Դրեյփերի համալսարանի մասին.
7 շաբաթ տևողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում (https://www.draperuniversity.com), որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաև Հերոսների համալսարան։
Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ՝ նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևերով: