Սերժի կոստյումը փոխելու մտադրություն բնավ չկա․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Ըստ էության, Հայաստանում պարզապես ունենք մի կուսակցության փոխարինում մեկ այլ կուսակցությամբ: «Հեղափոխության հռչակած արժեքներն ու իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» փորձագիտական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանը:

«Համաձայն եմ Ռուբեն Բաբայանի հետ, որ քիչ բան է փոխվել սովետական մտածողությունից, և ամեն ինչ ուզում են առաջին պաշտոնյայից: Բայց պիտի ընդունենք, որ այսօրվա վիճակը, որ ստեղծվել է, այս գերկենտրոնացումը մեկ հոգու վրա նաև սահմանադրորեն է այդպես: Ներկա վարչապետն ունի այն լիազորություններն ու պարտականությունները, ինչ 1995թ. Սահմանադրությամբ ուներ նախագահը, փոխնախագահը, արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդականը և վարչապետը»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ այդ բոլոր կարևորագույն պաշտոնների պարտականությունները տվել ենք մի մարդու և ակնկալում ենք, որ նա պետք է ժամանակ, գիտելիք, փորձ ունենա՝ այդ ամենն իրականացնելու համար:

Դիտարկմանը, թե ակնկալվում էր, որ վարչապետը կհրաժարվի դրանից, Արա Պապյանը արձագանքեց. «Այո՛, մենք ակնկալում էինք, խոստումները կային, որ Սերժի հագով կարված կոստյումը պետք է փոխվի, բայց այսօր տեսնում ենք, որ բնավ դրա մտադրությունը չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում: