Սիրիայի հարցով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները կմեկնեն Թուրքիա

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը մեկնում են Թուրքիա: Ավելի վաղ Անկարան հայտարարել է, որ Սիրիայում սկսել է նոր ռազմական օպերացիա՝ «Գարնանային վահան» անվամբ. գրում է ermenihaber-ը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ամերիկացի պաշտոնյաները մեկնելու են միևնույն ինքնաթիռով և գիշերը կլինեն Թուրքիայում: Նրանք բանակցություններ կվարեն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նշվում է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարությամբ էր հանդես եկել:

Նա աջակցություն էր հայտնել Թուրքիային, որը Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում կրել էր կենդանի ուժի կորուստներ։

Իսկ ինչ վերաբերում է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին, ապա ըստ թուրքական աղբյուրի պնդման՝ Ջեֆրին հայտարարել էր, որ «Patriot» համակարգերի թեմայով Թուրքիայի վրա ճնշում գործադրելը Պենտագոնն անընդունելի էր համարել։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ից սկսած Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվում են բախումները թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական բանակի միջև:  Բախումների հետևանքով թուրքական բանակի մարդկային ուժի կորուստների թիվը 1 ամսում հասել է 54-ի: Փետրվարի 27-ին տեղի ունեցած կատաղի մարտերից հետո, որի ընթացքում թուրքական բանակը 33 զոհ  է տվել, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Իդլիբում «Գարնանային վահան» ռազմագործողության մեկնարկի մասին: