6 թատրոնների դերասանները մեկ ներկայացման մեջ. «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան շուտով

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջատար 6 թատրոնների դերասանները մեկ ներկայացման մեջ. մարտի 3-ին և 4-ին` Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան` ըստ Օսվալդ Զագրադնիկի ստեղծագործության. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

««Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ սիրված դերասանները հանդես կգան մայրաքաղաքի երեք թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային: Ներկայացման ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը, ռեժիսորի օգնականը՝ Հրաչյա Գյումբալյանը, նկարչական ձևավորումը՝ Կարինե Բաբայանի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարևորելով նախաձեռնությունը` նշել է, որ այս ներկայացումը հարգանքի տուրք և խոնարհումի քայլ է մեր անվանի արտիստներին, որոնք իրենց գիտակցական կյանքը նվիրել են դերասանի մասնագիտությանը և այն վերածել առաքելության, որոնց վաստակը թատերական մշակույթի առաջընթացի մեջ անուրանալի է:

Ա. Խզմալյանը հատկապես կարևորել է ներկայացման ձևաչափը, ընդգծելով, որ ստեղծագործական խմբի, արտիստի, ստեղծագործող մարդու համար ամենավտանգավորը կայուն կենցաղն ու միապաղաղ միջավայրն է, անփոփոխ ստեղծագործական կազմը, կախվածությունը մեկ ռեժիսորից և հեղինակից: «Այս ձևաչափը գալիս է ապացուցելու, որ իսկապես պիտի փոխվեն ստեղծագործական հարաբերությունների ձևաչափերն ու տրամաբանությունը և այս նորությունը միայն օգուտ է բերելու թե՛ դերասաններին, թե՛ հասարակությանը»,- նշել է նախարարի տեղակալը` հավելելով, որ այն արդյունքը, որը ձևավորվելու է տարբեր թատրոններից հավաքված դերասանների համագործակցության շնորհիվ, ներկայացվելու է ոչ միայն Տիկնիկային թատրոնում, այլև տարբեր բեմահարթակներում: Ա. Խզմալյանի կարծիքով պրեմիերայից հետո պետք է մտածել ներկայացումը մարզեր տանելու մասին:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր արձագանքել են գաղափարին. «Փայլուն անսամբլ և շատ ժամանակակից գաղափար. 6 թատրոններից հրաշալի դերասաններ` հավաքված մի ներկայացման մեջ: Այսօր, երբ վերանում են ամեն տեսակ, առավել ևս մշակութային սահմաններն աշխարհում, ժամանակն է, որ մենք վերացնենք մեզ մոտ եղած թատերական ասպարեզի ջրբաժաններն ու սահմանները»,- նշել է Ռ. Բաբայանը: Նա հույս է հայտնել, որ այս ներկայացումը կունենա շարունակություն և հետագայում հրաշալի դպրոց կդառնա երիտասարդ դերասանների համար»,- ասված է հաղորդագրությունում: