Պե՞տք է արդյոք դիմակ կրել. կորոնավիրուսով չվարակվելու խորհուրդներ համաճարակաբանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը

Երեկ Հայաստանում գրանցվեց չինական նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Փետրվարի 28-ի հատուկ չվերթով Իրանից ժամանած Հայաստանի քաղաքացին հոսպիտալացվել է, նրա հետ շփում ունեցած մյուս ուղևորները մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Դպրոցներում և բուհերում դասերը մեկ շաբաթով դադարեցվել են։

Համացանցում ողջ օրը քննարկված ու հումորային մեմերի առիթ դարձած կորոնավիրուսը, համաճարակաբան Հռիփսիմե Ապրեսյանի խոսքով, խուճապի առիթ չպետք է դառնա, քանի որ դրանից մահացությունների թիվն ընդամենը 2% է․ մի քանի անգամ պակաս, քան շատ այլ վիրուսների դեպքում։

«2%-ը չի համարվում բարձր մահացությամբ հիվանդություն։ Վարակի տարածման առումով նույնպես՝ արագ տարածվող և բարձր վարակելիության ինդեքսով հիվանդությունների շարքին այն չի դասվում»,- ասում է համաճարակաբան Հռիփսիմե Ապրեսյանը։

Նա վստահեցնում է․ եթե դուք լիովին առողջ եք, ապա կորոնավիրուսը մահացու լինել չի կարող․ «Առավել հաճախ այս հիվանդությունն ախտահարում է ավագ տարիքի, հատկապես՝ տարեց մարդկանց։ Մահացության բոլոր դեպքերը կապված են ուղեկցող ծանր հիվանդությունների առկայության հետ։ Այսինքն՝ ի սկզբանե առողջ մարդկանց մոտ այն կարող է  ընթանալ շատ թեթև և ավարտվել ապաքինմամբ»։

Չինական կորոնավիրուսի վարակակիրների թիվն այս պահին աշխարհում 89 հազարի է հասնում։ Ուշագրավ է, որ այս թիվը մի քանի անգամ պակաս է, քան սովորական գրիպի վարակակիրների թիվը։

Համաճարակաբանի խոսքով՝ կորոնավիրուսների ընտանիքում COVID- 19-ից ավելի վտանգավոր վիրուսներ էլ կան։ Սակայն այս դեպքում խնդիրն այն է, որ, օրինակ,  ի տարբերություն էբոլայի և թռչնի գրիպի, որոնք փոխանցվում էին միայն կենդանուց մարդ, կորոնավիրուսը նաև մարդուց մարդ է փոխանցվում։

Բժշկուհին դժվարանում է ասել՝ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո արդյոք մարդն ապահովագրված է երկրորդ անգամ վարակվելուց։

Երևանի դեղատներում սպառվել են գրեթե բոլոր բժշկական դիմակները։

Դիմակ չգտնելու դեպքում համաճարակաբանը հորդորում է այն ինքնուրույն պատրաստել՝ թանզիվից։ Ըստ նրա՝ թանզիվե ձեռագործ դիմակները բազմակի օտագործման են․ լվանալուց հետո վիրուսի հարուցիչը վերանում է։ Իսկ ի՞նչ անել բացի դիմակ կրելուց։

Վերջին տվյալներով՝ չինական նոր տեսակի կորոնավիրուսից մահացությունների թիվը շուրջ 3000-ի է հասել։ Հարևան Իրանում 66 մահ է գրանցվել, իսկ Վրաստանում՝ 120 մարդ կարանտինային գոտում է: Մոսկվայում էլ այսօր գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը։  Վարակն արդեն Չեխիա, Ինդոնեզիա և Դոմինիկյան Հանրապետություն է հասել։

Ընդհանուր թվով՝ կորոնավիրուսը հասցրել է տարածվել աշխարհի 58 երկրում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան