Իրանում կորոնավիրուսը 66 մարդու կյանք է խլել, վարակվածների թիվը հասել է 1501-ի

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Իրանում նոր տիպի կորոնավիրուսի (Сovid-19) հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, վարակի ևս 523 նոր դեպք է բացահայտվել: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության փոխնախարար Ալիռեզա Ռաիսին:

Նրա խոսքով՝ երկրում վարակվածների թիվը մարտի 2-ի կեսօրի դրությամբ հասել է 1501-ի, որոնցից 291-ն առողջացել է:

«Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերից 225-ը գրանցվել է Թեհրանում, 62-ը՝ Կումում, 53-ը՝ Գիլյանում, 23-ը՝ Սպահանում, 18-ը՝ Մարկազի նահանգում, 18-ը՝ Ղազվինում, 8-ը՝ Ֆարս նահանգում: Վարակի դեպքեր կան նաև Խորասանում, Քերմանշահում, Հորմոզգանում, Խուզեստանում, Սիստան և Բելուջիստանում, Քերմանում և Յեզդում»,- նշել է նա:

Նոր կորոնավիրուսի բռնկումն արձանագրվեց 2019 թվական դեկտեմբերի վերջին, Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծված իրավիճակը միջազգային մասշտաբի արտակարգ դրություն է ճանաչել՝ այն բնորոշելով բազմաթիվ օջախնեերով համաճարակ: