Լավրովը Չավուշօղլուից պահանջել է ապահովել լրագրողների անվտանգությունը

Լուրեր

18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Բոլորը

Ռուսաստանում մեծ աղմուկ են հանել «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության աշխատակիցների ձերբակալությունները։  Նախօրեին թուրքական իրավապահ մարմինները բերման են ենթարկել հիշյալ լրատվամիջոցի թուրքական ծառայության գլխավոր խմբագիր Մահիթ Բոզթեփեին և 3 աշխատակցի։ Վերջիններս ցուցմունք տալուց հետո որոշ ժամանակ անց ազատ են արձակվել. գրում է ermenihaber-ը:

Մինչև այդ էլ անհայտ անձինք ներխուժել էին «Sputnik»-ի թուրքական ծառայության նույն այդ աշխատակիցների բնակարաններ։ Հարձակվողները հնչեցրել էին ազգայնական բնույթի վանկարկումներ։

Այդ իրադարձությունները տեղի են ունեցել Իդլիբի հարցով ռուս-թուրքական ճգնաժամի ֆոնին։

Տեղի ունեցածի շուրջ կայացել է հեռախոսազրույց Թուրքիայի և Ռուսաստանի արգործնախարարների միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրքական կողմից պահանջել է միջոցներ ձեռնարկել «Sputnik»-ի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։

Թուրքական որոշ կայքեր էլ փորձել են պարզել, թե որն է եղել լրագրողներին բերման ենթարկելու պատճառը։ Որոշ լրատվամիջոցներ առաջ են քաշում վարկած, ըստ որի՝ բերման ենթարկելու պատճառը «Sputnik»-ում հրապարակված «Գողացված նահանգ. ինչո՞ւ Ֆրանսիան 80 տարի առաջ Թուրքիային հանձնեց Սիրիայի տարածքը» վերնագրով հոդվածը:

Խոսքն Ալեքսանդրետի (ներկայումս Հաթայ) նահանգի մասին է, որն այժմ Թուրքիայի կազմի մեջ է։